Կայքի մենյու |
| | |
![](/.s/t/974/13.gif) |
Մեր հարցումը |
| | |
![](/.s/t/974/13.gif) |
Չաթ |
|
| |
![](/.s/t/974/13.gif) |
|
![](/.s/t/974/14.gif) | | ![](/.s/t/974/16.gif) |
| Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 7 » ԱԴԱՆ.«ԻՄ ՀԵՌԱՑՈՒՄՆ ԱՆԱՐԴԱՐԱՑԻ ԷՐ»
18:59 ԱԴԱՆ.«ԻՄ ՀԵՌԱՑՈՒՄՆ ԱՆԱՐԴԱՐԱՑԻ ԷՐ» |
Անտոնիո Ադանը մեկնաբանել է «Ռեալ Սոսյեդադ»-ի նկատմամբ տարած հաղթանակն ու իր հեռացումը խաղի 5-րդ րոպեին.«Դա խաղի մի ապաբախտ իրավիճակ էր, որտեղ մրցավարը նշանակեց 11 մետրանոց ու անարդարացիորեն հեռացրեց ինձ խաղադաշտից: Նման բաներ պատահում են, ու դու պետք է ընդունես դա ու առաջ շարժվես: Նման բաներ պատահում են. դու կարող ես հիանալի խաղ ցուցադրել՝ կատարելով հիանալի սեյվեր, կամ հեռացվես խաղադաշտից հենց խաղասկզբում: Կարևորն այն է, որ իմ քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողացա տեղ զբաղեցնել «Ռեալ»-ի դարպասում»:
Հենց խաղի մասին Ադանն ասաց հետևյալը.«Խաղը մեզ համար լավ սկսվեց, թիմը դաշտ էր դուրս եկել սեփական հարկի տակ հաղթելու ու երկրպագուներին ուրախացնելու ցանկությամբ, ու մենք շատ արագ բացեցինք հաշիվը: Բայց ամեն ինչ շատ բարդացավ ապաբախտ մի իրադրությունից հետո, բայց դրանից հետո թիմը գովելիորեն մեծ ջանքեր գործադրեց հաղթանակի համար: Թիմը նվիրված խաղ ցուցադրեց ու առաջ ընթացավ: Ես շատ եմ ցավում Կալյեխոնի համար, ով «զոհաբերվեց» մարզիչների կողմից, ինչը ինքնին հաճելի բան չէ»:
Եվ վերջում Ադանը խոսեց «Սելտա»-ի դեմ առաջիկա խաղի մասին.«Մենք պետք է հետ բերենք կորցրածը ու գոլեր խփենք, բայց խաղալու ենք մեր հարկի տակ մեր երկրպագուների աջակցության ներքո, ովքեր կաջակցեն մեզ, ու ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք դիմակայությունում: Այն բարդ իրավիճակից հետո, որը ստեղծվեց մեր՝ քիչ հաղթանակներ տանելու պատճառով, ամեն մի խաղը կարևոր է: Այս հաղթանակը կարևոր է մեզ համար վստահություն ձեռք բերելու առումով: Եթե մենք ուզում ենք շարունակել պայքարել հաղթանակի համար մյուս երկու մրցաշարերում, պետք է սկսենք հաղթարշավը ու ուժեղ ներկայանանք այդ մրցաշարերին»:
|
Կատեգորիա: Միջազգային ֆուտբոլ |
Դիտումներ: 185 |
Ավելացրեց: Macho
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
| |
![](/.s/t/974/19.gif) | | ![](/.s/t/974/21.gif) |
|