Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 30 » Անդրես Ինիեստա. «Խաղում եմ հաճույքի, ոչ թե տիտղոսների համար»
00:30
Անդրես Ինիեստա. «Խաղում եմ հաճույքի, ոչ թե տիտղոսների համար»
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան RAC 1 ռադիոընկերությանը տված հարձազրույցում խոսել է թիմի հաջողությունների, Էրիկ Աբիդալի և Տիտո Վիլանովայի մասին: Ինիեստան հարցազրույցի ժամանակ նշել է, որ թիմում հանդես է գալիս հանուն հաճույքի, այլ ոչ տիտղոսների համար: 

«Եթե մենք վստահ լինենք, որ ոչինչ չենք կորցնի ներքին առաջնությունում, ապա ամեն ինչ կկորցնենք: Հունվարից մենք պետք է սկսենք մտածել ամեն խաղից առաջ: Մենք չենք կարող կորցնել մեր վաստակածը: 

Տիտոն մեր առաջնորդն է 

Անդրեստ նաև ասել է, որ Տիտո Վիլանովան «մեր մարզիչն է, մեր առաջնորդն է և մենք պետք է անենք այն, ինչը ինքն է ասում: Նրա հիվանդության մասին լուրերը մեծ հարված հասցրին մեզ», և «մենք այժմ հուսով ենք, որ նա հիմա լավ է զգում և շուտ կվերադառնա: Այս ամենը մեզ ուժ կտա պայքարելու և ավելիին հասնելու համար»: 

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպանը ցանկանում է, որ բոլորը օրինակ վերցնեն թիմի պաշտպան Էրիկ Աբիդալից, ով պայքարում է այդպիսի բարդ հիվանդության դեմ: 

Անդրես Ինիեստան այժմ մտածում է միայն «Բարսելոնայի» մասին, ու հաստատել է, որ չի պատրաստվում տեղափոխել իր ակումբը, ասելով, որ «իմ երազանքն է ավարտել կարիերաս այնտեղ, որտեղ սկսել եմ խաղալ և որտեղ սովորել եմ ամեն ինչ»,- եզրափակել է իր խոսքը Ինիեստան: 
Կատեգորիա: Միջազգային ֆուտբոլ | Դիտումներ: 192 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]