Ռումինիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 13-րդ տուրում «Բուֆտեան» մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով պարտության է մատնել «Կինդիային»:Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողԱրման Քարամյանը, ով մրցակցի դարպասը գրավել է 13-րդ և 55-րդ (11մետրանոց հարվածով) րոպեներին: Նրա հաշվին արդեն երեք գոլ է գրանցված: Հիշեցնենք, որ Արմանի եղբայրը` Արտավազդ Քարամյանը, ով նույնպես պաշտպանում է ռումինական այդ համեստ ակումբի գույները, 10-րդ տուրում երկու գնդակ էր ուղարկել «Ֆարուլի» դարպասը:
|