Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 21 » Արսեն Բեգլարյանը՝ «Ֆիորենտինա»-ի ուշադրության կենտրոնում
20:38
Արսեն Բեգլարյանը՝ «Ֆիորենտինա»-ի ուշադրության կենտրոնում

Իտալական tuttocalcioestero.it կայքը անդրադարձ է կատարել  Կապանի «Գանձասար»-ի և Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանին և ծավալուն հարցազրույց վերցրել հայ ֆուտբոլիստից:

«Շարունակում ենք ախշարհում տաղանդավոր ֆուտբոլիստների փնտրտուքը և այս անգամ անդրադարձ ենք կատարել հայ երիտասարդ դարպասապահ Արսեն Բեգլարյանին, ով ծնվել է 1993թ.-ին: Վերջին տարիներին հայկական ֆուտբոլը մեծ առաջընթաց է ապրել շնորհիվ տաղանդավոր ֆուտբոլիստների. այդ թվում նաև Հենրիկ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի»,- գրում է կայքը:

Հարցազրույցի ընթացքում Բեգլարյանը խոսել է իր կարիերայի մասին և նշել, որ  Ջանլուիջի Բուֆոնի երկրպագուն է: Ֆուտբոլիստը նշել է նաև, որ հիանում է Ռոման Բերեզովսկու խաղով: Այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ «Ֆիորենտինա»-ն հետաքրքրված է իր ծառայություններով, ֆուտբոլիստը պատասխանել է. «Նման հարցերով զբաղվում է իմ գործակալը՝ Խորեն Քալաշյանը: Ակումբների առաջարկները կքննարկենք մրցաշրջանի ավարտին»:

Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 198 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]