Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 19 » Արտյոմ Խաչատուրով. Ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ Հայաստանի հավաքականում
00:05
Արտյոմ Խաչատուրով. Ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ Հայաստանի հավաքականում
Արտյոմ Խաչատուրով. Ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ Հայաստանի հավաքականումՏիրասպոլի «Շերիֆի» պաշտոնական կայքը այսօր զրուցել է թիմի հայ ֆուտբոլիստ Արտյոմ Խաչատուրովի հետ, ով Լիտվայի հետ ընկերական հանդիպման համար արդեն հրավիրվել էր Հայաստանի հավաքական, սակայն որոշ խնդիրների պատճառով չժամանեց Երևան: Այժմ նա հաստատել է, որ ցանկանում է խաղալ մեր ընտրանու կազմում:

Ճի՞շտ էոր դու ցանկանում ես խաղալ Հայաստանիհավաքականում:

-Այո, դա այդպես է: Ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ Հայաստանի հավաքականում, քանի որ իմ հայրը հայ է, ու դա մեր հայրենիքն է:

Իսկ ե՞րբ այդպիսի որոշում կայացրեցիր:

-Երբ «Շերիֆը» Չեմպիոնների լիգայում խաղում էր «Ուլիսի հետ», ինձ զանգահարեցին ու Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկ արեցին: Ես խորհրդակցեցի իմ ծնողների հետ ու որոշում կայացրի հօգուտ Հայաստանի հավաքականի:

Չե՞ս զղջումոր լքում ես Մոլդովայի երիտասարդական հավաքականըորտեղավագն էիր ու հաճախ գոլեր էիր խփում:

-Այո, իհարկե, ես ափսոսում եմ, սակայն ինձ հարկավոր է աճել ու զարգանալ: Երիտասարդական հավաքականում բոլորն ինձ լավ էին վերաբերվում, այն իսկապես ուժեղ ու պայքարող թիմ է, սակայն ինձ հարկավոր է ավելի բարձր մակարդակ դուրս գալ: Դրա համար, ես վստահ եմ, որ մի քայլ առաջ եմ կատարել:

Իսկ ինչպես՞ ես պատրաստվում ընդհանուր լեզու գտնել խաղացողների հետ:Հայերենին տիրապետո՞ւմ ես:

-Ոչ, հայերեն լեզուն չգիտեմ, սակայն աստիճանաբար կարող եմ սովորել այն: Ուզում եմ ասել, որ Հայաստանի հավաքականում շատ լեգեոներներ կան, ովքեր խոսում են ռուսերենով: Այնպես որ, ֆուտբոլիստների ու մարզչական շտաբի հետ ընդհանուր լեզու կկարողանամ գտնել:

Իսկ ինչպե՞ս ես վերաբերում Իոն Կարասի այն խոսքերինորում նա ասել էորապագայում կարող էր քեզ հնարավորության տալ հրավիրվելու Մոլդովայի ազգայինհավաքական:

-Գիտեք, եթե ինձ ցանկանային հրավիրել ազգային հավաքական, ապա դա արդեն տեղի ունեցած կլիներ: Տարօրինակ է, բայց երբ խոսեցի այն մասին, որ ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում, անմիջապես հայտնվեցին Մոլդովայի հավաքականի գլխավոր մարզչի խոսքերը: Թե նա ասում է, որ ապագայում հնարավոր է կանչի ինձ: Կրկնում եմ, եթե դուք ցանկանայիք, ես արդեն կխաղայի ազգային հավաքականում: Կասկածում եմ, որ ես այնտեղ անհրաժեշտ էի,- ասել է Արտյոմ Խաչատուրովը:

«Շերիֆ ՖԱ»-ի մամուլի ծառայություն 
Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 253 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]