Կայքի մենյու |
| | |
![](/.s/t/974/13.gif) |
Մեր հարցումը |
| | |
![](/.s/t/974/13.gif) |
Չաթ |
|
| |
![](/.s/t/974/13.gif) |
|
![](/.s/t/974/14.gif) | | ![](/.s/t/974/16.gif) |
| Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 21 » Բարձրագույն խումբ. «Բանանցը» փրկվեց պարտությունից
19:02 Բարձրագույն խումբ. «Բանանցը» փրկվեց պարտությունից |
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 26-րդ տուրից հետաձգված երկու հանդիպումներ:
Նախավերջին տեղում ընթացող «Բանանցը» սեփական հարկի տակ մրցեց առաջատարներից մեկի` «Միկայի» հետ: Միկացիները Վարդգես Սաթումյանի գոլի շնորհիվ արդեն 10-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, ու այդ առավելությունը պահպանում էին երկար ժամանակ: Սակայն խաղավարտից 12 րոպե առաջ Արտակ Դաշյանը, ով վերջին շրջանում արդյունավետ ելույթներ է ունենում, կարողացավ իր թիմին փրկել պարտությունից: Արդյունքում, Ժոլտ Հոռնյակի թիմը վաստակեց 60 միավոր ու մնաց 2-րդ տեղում, իսկ «Բանանցն» այժմ երկու միավորով առաջ է անցել հետնապահ «Արարատից»:
Մյուս խաղում «Իմպուլսը» վստահ հաղթանակ տոնեց «Գանձասարի» նկատմամբ` առավելության հասնելով 3-0 հաշվով: Առաջին կեսում աչքի ընկավ Նորայր Գյոզալյանը, իսկ երկրորդում 6 րոպեի տարբերությամբ`72-րդ ու 78-րդ րոպեներին աչքի ընկան Նարեկ Դավթյանն ու Արթուր Բարսեղյանը: Դիլիջանյան թիմը վաստակեց 48 միավոր ու հետապնդող «Գանձասարից» առաջ անցավ 4 միավորով:
«Բանանց» 1-1 «Միկա»
Դաշյան - Սաթումյան
«Իմպուլս» 3-0 «Գանձասար»
Գյոզալյան, Դավթյան, Բարսեղյան
|
Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ |
Դիտումներ: 227 |
Ավելացրեց: Администратор
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
| |
![](/.s/t/974/19.gif) | | ![](/.s/t/974/21.gif) |
|