Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսը համարվում է կատալոնական Բարսելոնայի ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակը: Անհաջողության դեպքում կատալոնացիները իրենց ողջ ուշադրությունը կկենտրոնացնեն Լոնդոնի Չելսիի կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսի վրա: