Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին հույս է հայտնել, որ Ռուսաստանում պատրաստվող երկրպագուների մասին օրենքը թույլ չի տա, որպեսզի կրկնվի այն դեպքը, երբ տրիբունաներից նետած ճայթրուկը պայթեց դարպասապահ Անտոն Շունինի ոտքերի մոտ՝ սպառնալով նրա առողջությանը։
- Ի՞նչ զգացումներ ապրեցիք, երբ տեսաք, որ «Զենիթի» հետ խաղում Անտոն Շունինը տապալվեց խոտածածկին՝ ճայթրուկի պայթելուց հետո։ - Նախկինում նման երևույթ տեղի չէր ունեցել, այդ իսկ պատճառով բոլորս խառնվեցինք իրար։ Նախկինում դեռ ֆուտբոլիստը վնասվածք չէր ստացել երկրպագուների գործողությունների արդյունքում։ - Ո՞վ է, ըստ Ձեզ, մեղավոր ստեղված իրավիճակում։ - Առաջին հերթին նման պատահարի պատճառ է հասարակության ընդհանուր վիճակը։ Խոսել այն մասին, թե ինչ-որ մեկը աչքաթող արեց ինչ-որ բան, բարդ է։ Կարծում եմ, «երկրպագուների մասին օրենքը» կօգնի ստեղված իրավիճակում։
|