Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 27 » Ծառուկյան. «Մխիթարյանը բարձր է պահում մեր երկրի պատիվը, սակայն...»
12:12
Ծառուկյան. «Մխիթարյանը բարձր է պահում մեր երկրի պատիվը, սակայն...»
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Օջախ» ռեստորանային համալիրում տարվա լավագույն մարզիկների պարգեւատրության արարողության ժամանակ, մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի լավագույն տասնյակում չհայտնվելու պատճառները.

- Հենրիխ Մխիթարյանն էլ մեր ազգի պատիվը բարձր է պահում, ճանաչել է տալիս մեր փոքր պետությունը դրսում: Բայց ուզում եմ ասեմ, որ պարոն Ծառուկյանը չի որոշում՝ ով պետք է ընդգրկվի լավագույն տասնյակում: Եթե որեւիցե մեկը չի ընդունում լավագույն տասնյակը, թող գա լրագրողների ֆեդերացիայի նախագահի հետ համապատասխան աշխատանքներ կատարի:

Եթե Հենրիխ Մխիթարյանը արդեն աշխարհում հայտնի ֆուտբոլիստ է, դա մեր պատիվն է եւ դրա համար նա այսօր Գագիկ Ծառուկյանի կողմից արժանանում է բարձր պարգեւի` ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով,- ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքերն է մեջբերել NEWS.am Sport-ը:

Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 270 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]