Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 5 » Դավիդ Վիլյան ցանկանում է հեռանալ
13:31
Դավիդ Վիլյան ցանկանում է հեռանալ
Դավիդ Վիլյան խնդրել է Բարսելոնայի ղեկավարությանը, որպեսզի իրեն այս ձմռանը բաց թողեն: Նա ցանկանում է տեղափոխվել Արսենալ:Daily Mail - ին հաջողվել է պարզել, որ Արսենալն ու Բարսելոնան շարունակում են բանակցությունները Դավիդ Վիլյայի տրանսֆերի շուրջ: Աստուրիացու ծառայություններով Վենգերը սկսել է հետաքրքրվել 1 ամիս առաջ:

 

Ակումբներին մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ, գործարքը մոտ է կնքվելուն: Ամեն ինչ փոխել է այն, որ Վիլյան անձամբ է Բարսայի ղեկավարությանը խնդրել, որպեսզի արագացնեն իր տրանսֆերը Պրեմիեր լիգա, ավելի կոնկրետ` Արսենալ:

 

Բարսելոնան չի ցանկանում վարձավճարով Վիլյային զիջել որևէ ակումբի: Կատալոնական ակումբը կողմ է միայն աստուրիացու ամբողջական տրանսֆերի վաճառքին, ինչի դիմաց 16 մլն ֆունտ է պահանջում: Արսենալի համար դա այդքան էլ մեծ խնդիր չէ, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, Վենգերը ձմեռային տրանսֆերային պատուհանի համար 70 մլն ֆունտ ունի իր ձեռքի տակ:

Կատեգորիա: Միջազգային ֆուտբոլ | Դիտումներ: 203 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]