Հայաստանի հավաքականի և Պլզենի «Վիկտորիայի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի վիճակահանությունը, որի արդյունքներով չեխական թիմը հանդիպելու է «Նապոլիի»հետ:- «Նապոլին» լավ թիմ է: Չենք կենտրոնանում, թե որ թիմի դեմ ենք խաղալու, բայց լավ է գոնե «Չելսին» բաժին չընկավ: Չեխիայում շատ իտալացի ընկերներ ունեմ, և երբ գնամ, հաստատ սկսելու ենք խոսել, թե որ թիմն է ուժեղ և ով է հաղթելու,- Մալաքյանի խոսքերն է մեջբերումfootball365.am կայքը: Հիշեցնենք, որ «Վիկտորիա» - «Նապոլի» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին, իսկ պատասխան խաղը` փետրվարի 21-ին:
|