Դոնեցկի «Շախտյորի»պաշտոնական կայքնամփոփել է անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:
Հարցմանը մասնակցել են 1611 այցելուներ, որոնց ճնշող մեծամասնությունն (1070 հոգի, 66,42%) իրենց ձայնը տվել են Հենրիխ Մխիթարյանին: Երկրորդ տեղում բրազիլացի Վիլլիանն է (187, 11,61%), իսկ լավագույն եռյակը եզրափակել է մեկ այլ բրազիլացի` Ֆեռնանդինյոն (99, 6,15%): Հիշեցնենք, որ վերջնական հաղթողը որոշվելու է երեք փուլով. առաջինը երկրպագուների քվեարկությունն է, իսկ երկրորդ և երրորդ փուլերը` «Շախտյորի» վետերանների ու լրագրողների քվեարկությունն են:
|