«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը շարքից դուրս է մնացել մեկ ամսով, տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի «Բետիսի» դեմ խաղում, ինչի պատճառով հանդիպման արդեն 10-րդ րոպեին նրան փոխարինել էԱլեքսիս Սանչեսը: Ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ կտրվել է ազդրի մկանը: Այսպիսով, Ֆաբրեգասը բաց կթողնի 2012թ.-ի մնացած հանդիպումները:
|