Մաուրո Գևգեոզյան Ֆենիքս Ուրուգվայ — Մաուրոն համարվում է Ուրուգվայի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից և ռմբարկուներից մեկը: Այսպիսի հարձակվողը ուղղակի չի կարող գոնե մեկ անգամ չհրավիրվել հավաքական: Պետք է փորձել և միայն նոր հրաժարվել, այլ ոչ թե ասել ոչ և վերջ: Յուրա Մոսվսիսյանը և Արթուր Սարկիսովը բարձրակարգ հարձակվողներ են, սակայն հավաքականի համար երրորդ հարձակվողը շատ կարևոր է, որովհետև մրցաշրջանը բավականին երկար է, որտեղ հնարավոր են բազմաթիվ վնասվածքներ:
Դենիս Թումասյան Ուրալ Եկատերինբուրգ — Ռուսաստանի առաջին դիվիզիոնի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը պատրաստ է կրել ազգային հավաքականի մարզաշապիկը: Ներկայումս ուղղակի խայտառակ վիճակում է գտնվում մեր պաշտպանության կենտրոնը և բարձրակարգ պաշտպանը մեր առաջին ու գլխավոր խնդիրն է: Թումասյանը հիանալի է խաղում ստանդարտ դրությունների ժամանակ ինչպես սեփական տուգանային հրապարակում այնպես էլ` մրցակցի: Դրա վառ ապացույցը նրա 5 գնդակներն են ընթացիկ առաջնությունում: Պետք է մոռանալ կոնֆլիկտները ու մտածել միայն հավաքականի ապագայի մասին, որտեղ իր մեծ ավանդը կարող է ունենալ Դենիս Թումասյանը:
Գայել Անդոնյան Մարսել Ֆրանսիա — Իհարկե ֆուտբոլիստը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մերժեց մեր ընտրանու հրավերը, սակայն 17 տարեկանում Մարսելի կազմում հանդես գալն արդեն խոսում է ֆուտբոլիստի բարձր կարգի մասին, իսկ դա նշանակում է ինպես կիսապաշտպանության և հարձակման գխում, այնպես էլ պաշտպանական օղակում կունենանք անհատական բարձր որակներ ունեցող առանձին ֆուտբոլիստ: Այսպիսի տաղանդի համար կարելի է անվերջ պայքարել օգտագործելով յուրաքանչյուր հնարավորությունը; Պետք է նշել, որ Անդոնյանը կենտրոնական պաշտպան է, ինչը ավելի է պարտավորեցնում մեր հավաքականի անձնակազմին ամեն գնով համոզել հայազգի ֆուտբոլիստին:
Ռոման Գրիգորյան Կռիլյա Սովետով Ռուսաստան - Ռոմանը մերժել է Հայաստանի հավաքականի հրավերը Կանադայի հետ ընկերական հանդիպմանը մասնակցելու, սակայն դա չի նշանակում վերջ: Ֆուտբոլիստի պատճառը ամբողջովին հասկանալի է, որովհետև ինչպես կարող ես չհասկանալ պատճառը, որն ամբողջովին ընդունելի է: Ռոմանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է օգնել ազգային հավաքականին պաշտոնական խաղերի ընթացքում: Միայն այն հանգամանքը, որ նա հանդես է գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայում արդեն ինքնին խոսում է ֆուտբոլիստի խաղամակարդակի մասին: