Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 8 » Ղուկաս Պողոսյանը բարեհաջող վիրահատվել է
10:20
Ղուկաս Պողոսյանը բարեհաջող վիրահատվել է
«Փյունիկի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը ծնկի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, տեղեկացնում է մայրաքաղաքային ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը վնասել էր մենիսկը նոյեմբերի սկզբին «Գանձասարի» հետ խաղում, ինչից հետո դաշտ դուրս չի եկել:

Վիրահատությունը բարեհաջող է անցել, իսկ թե որքան ժամանակ կպահանջվի վերականգնվելու և խաղադաշտ վերադառնալու համար, կտեղեկացվի ավելի ուշ:

Ավելացնենք նաև, որ «Փյունիկի» մեկ այլ ֆուտբոլիստ` հարձակվող Հովհաննես Հովհաննիսյանը մոտ օրերս նույնպես կվիրահատվի Գերմանիայում:
Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 255 | Ավելացրեց: Եղիշ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]