«Փյունիկի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը, ով ծնկի ծանր վնասվածք էր ստացել նոյեմբերի 7-ին Կապանում «Գանձասարի» հետ խաղին, նույնպես բուժզննում կանցնի Գերմանիայում:Հետազոտություններից հետո պարզ կդառնա արդյոք անհրաժեշտ կլինի վիրահատական միջամտություն, թե ոչ: Ղուկաս Պողոսյանը Գերմանիա կմեկնի Հովհաննես Հովհաննիսյանի հետ միասին: Այս մասին հաղորդում է «Փյունիկի» պաշտոնական կայքը։
|