Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 28 » Հենրիխ Մխիթարյանին մի ներքաշեք կեղտոտ խաղերի մեջ
11:36
Հենրիխ Մխիթարյանին մի ներքաշեք կեղտոտ խաղերի մեջ
 Հենրիխ Մխիթարյանն այսօր facebook-ի էջում հանդես է եկել հայտարարությամբ, հայտնելով, որ հրաժարվում է վերցնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից իրեն շնորհված ոսկե մեդալը: Հենրիխը պատճառաբանել է, թե չի վերցնում, քանի որ կարծում է, որ պետք է ստանա այն մրցանակները, որոնք տրվում են արդար եւ ազնիվ մրցակցության արդյունքում:
Հարց է առաջանում, թե արդյոք արդար մրցակցության արդյունքում չէ արժանացել այդ պարգեւին: Ավելի քան ակնհայտ է, որ մեր ժողովրդի կողմից սիրված ֆուտբոլիստին ուղղորդել են, ներքաշել կեղտոտ խաղերի մեջ: Օլիմպիական կոմիտեի նախագահը, Հայաստանի նախագահի ներկայությամբ հայտարարում է, որ սիրված եւ ճանաչված ֆուտբոլիստ հենրիխ Մխիթարյանին պարգեւատրում է ոսկե մեդալով, իսկ Հենրիխը ասում է, թե լսել եմ, որ ոսկե շղթա եմ ստացել եւ շեշտում, թե այն չի վերցնելու:
Գաղտնիք չէ, որ այս լարվածությունն առաջացավ, երբ պարզ դարձավ, որ Մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից անցկացված հարցման արդյունքում Հենրիխ Մխիթարյանը չի հայտնվել Հայաստանի լավագույն տասը մարզիկների ցանկում: Անշուշտ, շատերի կողմից անհասկանալի է, թե ինչու մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկը, որը փայլուն է հանդես գալիս նաեւ Դոնեցկի "Շախտյորի” կազմում, չի հայտնվել լավագույն տասնյակում եւ ասենք այնտեղ տեղ է գրավել մի մարզիկ, որի անունը որեւէ մեկին ոչինչ չի ասում եւ ավելին, այդ սպորտաձեւն էլ օլիմպիական չէ: Կարող են հազարավոր կարծիքներ լինել, բայց Հենրիխ Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստը չպետք է թույլ տա, որ իրեն ներքաշեն կեղտոտ խաղերի մեջ: 
Վստահաբար կարելի է ասել, որ եթե Սերբիայի որեւէ պարբերական կամ մարզական լրագրողների միությունը հրապարակեն լավագույն մարզիկների ցանկը եւ այնտեղ չլինի Մխիթարյանի թիմակից Դարիուշ Սռնան, ապա նա չի խռովի եւ չի վիրավորի մի ամբողջ ժողովրդի:
Հենրիխը, որը ենթարկվել է ինչ-ինչ մարդկանց ազդեցությանը, պետք է հասկանա, որ Օլիմպիական կոմիտեի սահմանած ոսկե մեդալից հրաժարվելով վիրավորում է ամբողջ ժողովրդին, վիրավորում է ՀԱՕԿ-ի նախագահին, որը Մխիթարյանի մասին միայն լավ եւ բարի խոսքեր է ասել, առանձնացնելով բազմաթիվ այլ մարզիկներից եւ արժանացնելով բարձր պարգեւի, եւ վերջին հաշվով նա վիրավորում է երկրի նախագահին, ում ներկայությամբ էլ իրեն շնորհվեց այդ մեդալը: 
Մեկ անգամ չէ, որ նշվել է, որ լավագույն տասնյակի ձեւավորման հետ ոչ Սպորտի նախարարը, որ էլ Օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը կապ չունեն, այսուհանդերձ, նրանք, ովքեր իրենց լավ են զգում պղտոր ջրերում, փորձում են ավելի պղտորել ջրերը եւ փչացնել նորանոր մարդկանց: Հիմա հերթը հասել է Հենրիխ Մխիթարյանին:
Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 277 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]