Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 11 » Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է "Հաղթանակը չի վաճառվում"
12:54
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է "Հաղթանակը չի վաճառվում"
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ,որպես քաղաքացիական պատասխանատվության դրսեւորում, մասնակցել է IFES-ի (Ընտրական Համակարգերի Միջազգային Հիմնադրամ) «Հաղթանակը չի վաճառվում» արշավին:

 

Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսահոլովակը, որը կարող եք դիտել ստորեւ, օրերս կցուցադրվի նաեւ հայաստանյան հեռուստաընկերություններով: Արշավին մասնակցել են նաեւ հանրահայտ մարզիկներ Արթուր Աբրահամը եւ Լեւոն Արոնյանը:

 

IFES-ի հայաստանյան գրասենյակն այսօր պաշտոնապես իր շնորհակալությունն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ «Հաղթանակը չի վաճառվում» արշավին մասնակցելու համար:

 

Նամակում, մասնավորապես, նշված է. «IFES-ն իր խորը երախտագիտությունն է հայտնում Ձեզ՝ «Հաղթանակը չի վաճառվում» արշավին մասնակցելու համար: Արշավ, որն անմիջականորեն կապված է Ձեր մասնագիտական նվաճումների, սկզբունքների եւ արժեքների հետ: Մենք համոզված ենք, որ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք Նախագահի ընտրությունների ընթացքում Հայաստանի հազարավոր քաղաքացիներ կառաջնորդվեն հենց այդ սկզբունքներով: Կրկին շնորհակալություն ենք հայտնում Ձեր քաղաքացիական գիտակցության համար եւ մաղթում նորանոր հաղթանակներ, որոնցով Հայաստանը հպարտանում է»


Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 241 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]