Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 4 » ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԴԱՇՏ ԴՈՒՐՍ ԿԳԱՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
15:50
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԴԱՇՏ ԴՈՒՐՍ ԿԳԱՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Հայ կիսապաշտպանը Միրչա Լուչեսկուի հետ միասին մասնակցել է «Յուվենտուսի» դեմ հանդիպման հանդիպման մամուլի ասուլիսին:

- Հենրիխ, վաղը դուք նույնպիսի տրամադրվածությամբ կխաղա՞ք ինչպիսին ձեր մարզիչն ունի:

- Դե իհարկե: մենք միշտ էլ լավ տրամադրված ենք դուրս գալիս խաղադաշտ: Բոլորը մտածում ենք, որ մենք արդեն 1/8 եզրափակիչում ենք, բայց մենք վաղը դաշտ դուրս կգանք որպեսզի հաղթենք, քանի որ մենք խաղում ենք տանը և մեր երկրպագուները կաջակցեն մեզ:

- Կարծիք կա, որ Բուֆֆոնի հեղինակությունն ինչ-որ կերպ խանգարում էր «Շախտյորի» ֆուտբոլիստներին Թուրինում կայացած խաղում: Ինչպե՞ս կլինի վաղը:

- Երբ դաշտ եմ դուրս գալիս, չեմ մտածում այն մասին, որ գոլ խփեմ, այլ փորձում եմ անել այն, ինչ ինձ ասում է Միստերը: Գլխավորն այն է, որ հաղթի թիմը: Նման դեպքում ես ավելի շատ կուրախանամ, եթե գոլ խփեմ Բուֆֆոնին: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Բայց եթե մենք վաղը հաղթենք, ավելի լավ կլինի, քան եթե գոլ խփենք և պարտվենք:

- Կարծում եք, որ «Յուվենտուսի» պաշտպանությունը համապատասխանու՞մ է Չեմպիոնների լիգայի մակարդակին:

- Ոչ միայն «Յուվենուսինը», այլև բոլոր իտալական թիմերի պաշտպանությունն ամենաբարձր մակարդակի վրա է: Բոլորը գիտեն, թե ինչ է «կատենաչչոն»: Մեզ համար բարդ էր Թուրինում, բայց վաղը, կարծում ե մ, այլ կերպ կլինի, քանի որ տանն ենք խաղալու: Ես Հայաստանի հավաքականի կազմում խաղացել եմ Իտալիայի դեմ: Մի քանի անգամ կարողացանք ճեղքել նրանց պաշտպանությունը, պահեր ստեղծել, բայց դա բավարար չէր: Համոզված եմ, որ վաղն այլ խաղ կլինի և մենք կկարողանանք հաջողության հասնել հարձակման փուլում:

Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 179 | Ավելացրեց: Arm23 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]