Հայաստանի ազգային հավաքականի և Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը կարիերան կշարունակի Լվովի «Կարպատներում», տեղեկացնում է NEWS.am Sport-ը: Հունվարին ուկրաինական ակումբը կգնի 26-ամյա Մկոյանի տրանսֆերային իրավունքը: Գործարքի ֆինանսական կողմը դեռ հայտնի չէ: Նոյեմբերի 30-ին գյումրեցի պաշտպանը երկարաձգել էր պայմանագիրը «Շիրակի» հետ մինչեւ 2012/2013 մրցաշրջանի ավարտը: 18-րդ տուրից հետո Լվովի թիմը 19 միավորով 14-րդ տեղում է և պայքարում է տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու համար: Ուկրաինայի առաջնությունում «Կարպատները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն մարտի 2-ին՝ մրցելով Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ: Հիշեցնենք, որ 2012-ին Մկոյանը կարճաժամկետ պայմանագիր կնքեց Նալչիկի «Սպարտակի» հետ, սակայն նալչիկցիները դուրս մնացին Ռուսաստանի Պրեմյեր լիգայից եւ ֆուտբոլիստը դարձյալ վերադարձավ «Շիրակ»:
|