Անդրես Ինիեստան երեկ Palau de Congressos - ում կատալոնական Mundo
Deportivo պարբերականի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է
տարվա լավագույն իսպանացի մարզիկի կոչմանը: Բացի Ինիեստայից, Բարսելոնայից մրցանակաբաշխությանը ներկա են եղել
նախագահ Սանդրո Ռոսելը, փոխնախագահ Խորդի Կարդոները, Բարսելոնա Բ - ի
գլխավոր մարզիչ Էուսեբիո Սակրիստանը, Բուսկետսն ու Բարտրան առաջին թիմից և մի քանի խաղացողներ 2 - րդ թիմից: Անդրես Ինիեստային ժյուրին ընտրել է, հաշվի առնելով Բարսայի և Իսպանիայի հավաքականի կազմում փայլուն ելույթները, կարմիր ֆուրիայի հետ հաղթանակը
Եվրո 2012 - ում և այդ մրցաշարում լավագույն խաղացողի կոչմանն արժանանալը,
ինչպես նաև ՈՒԵՖԱ - ի վարկածով Եվրոպայի լավագույն խաղացողի մրցանակի
նվաճումը: Իսպանացի կիսապաշտպանի հետ լավագույնի կոչման համար պայքարել են Ֆորմուլա 1 - ի մրցարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն, թենիսիստ Ռաֆայել Նադալն ու բասկետբոլիստ Պաու Գասոլը: Մրցանակ է սահմանված եղել նաև տարվա լավագույն իսպանացի մարզուհու համար: Այն ստացել է լողորդուհի Միրեյա Բելմոնտեն: Palau de Congressos - ում եղել են 1000 - ից ավելի հյուրեր,
որոնց միջից առանձնանում են Կատալոնիայի կառավարության` Ժեներալիտատի նախագահ Արտուր Մասը, Բարսելոնայի քաղաքապետ Խավիեր Տրիասը,
սպորտի նախարար Միգել Կարդենալը:
|