Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 6 » Ժորա Հովհաննիսյանը պայմանագիր կնքեց Ուզբեկստանի չեմպիոն «Պախտակորի» հետ
18:21
Ժորա Հովհաննիսյանը պայմանագիր կնքեց Ուզբեկստանի չեմպիոն «Պախտակորի» հետ
Ինչպես հայտնի է, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Ժորա Հովհաննիսյանը Տաշքենդի «Լոկոմոտիվի» հետ պետք է ձմեռային ուսումնամարզական հավաքի մեկներ Դուբայ, նախապատրաստվելու Ասիայի Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը:

Սակայն հայտնի է դարձել, որ հայազգի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Ուզբեկստանի չեմպիոն Տաշքենդի «Պախտակորի» հետ: Այս մասին հայտնում է «Պախտակորի» պաշտոնական կայքը:

Ակումբի փոխնախագահ մեր հայրենակից Սամվել Բաբայանը թիմի պաշտոնական կայքին ասել է հետևյալը.

«Ժամանակին Ժորայի հայրը՝ Խորեն Հովհաննիսյանը մեծ հաջողությամբ հանդես է եկել մեր ակումբում: Նա նաև ճանաչվել է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ: Նախորդ մրցաշրջանը Ժորան գերազանց անցկացրեց: Կարծում եմ, որ նա ինչպես և իր հայրը կդառնա մեր երկրպագուների սիրելին և իր հետքը կթողնի մեր ակումբի պատմության մեջ»:

Ավելացնենք, որ Ժորա Հովհաննիսյանը նախորդ մրցաշրջանում Տաշկենտի «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել էր 17 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ: Նա նաև ճանաչվել էր Ուզբեկստանի առաջնության լավագույն լեգ
իոն:
Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 205 | Ավելացրեց: Xaki | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]