Գլխավոր էջ » 2012»Նոյեմբեր»18 » Արազ Օզբիլիսը դարձավ գոլի հեղինակ, վնասվածք ստացավ և փոխարինվեց (տեսանյութ)
17:59
Արազ Օզբիլիսը դարձավ գոլի հեղինակ, վնասվածք ստացավ և փոխարինվեց (տեսանյութ)
Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» հյուրընկալվել է «Մորդովիային» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արազ Օզբիլիսն ուՄարկոս Պիզելլին «Կուբանի» մեկնարկային կազմում են դուրս եկել խաղադաշտ:Ռուսաստան առաջնության 16 տուրում «Կուբանը» Սարանսկում հյուրընկալվել է «Մորդովիային»: Կուբանի մեկնարկային կազմում էյին Արազ Օզբիլիզը և Մարկոս Պիզելլին : Կուբանը հաղթեց 0-3 հաշվով : Կուբանի գոլերը խփել են ՝ ինքնագոլ, Բալդեն և Արազը : Արազը տուգանայինից գրավեց մրցակցի դարպասը:Տանտերերը ոչ մի կերպ չէին կարողանում չեզոքացնել Արազին և հաճախ նրան կանգնեցնում էին կանոնների խախտման գնով: Առաջին խաղակեսի վերջնամասում միայն «Կուբանի» բժիշկների միջամտությունից հետո Արազը վերադարձավ խաղադաշտ, իսկ գոլից 6 րոպե անց բժիշկները կրկին ստիպված էին օգնություն ցույց տալ մեր կիսապաշտպանին, սակայն այս անգամ Յուրի Կրասնոժանը որոշեց ռիսկի չդիմել և Օզբիլիսի փոխարեն խաղադաշտ մտցրեց Դավիդ Ցորաևին: