Կիևի «Դինամոյի» նախկին խաղացող Վիկտոր Լեոնենկոն մեկնաբանել է «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ այս մրցաշրջանում ցուցադրած խաղը: «Սա Մխիթարյանի լավագույն մրցաշրջանն է: Ահա և ամբողջ ճշմարտությունը: Ինձ թվում է, այդ երիտասարդն ինքն էլ դեռ հասկանում, թե ինչ կատարվեց իր հետ: Գիտե՞ք, թե որն է նրա համար ամենադժվար բանը: Այն, որ հետագայում նա պետք է շարունակի այդպես խաղալ, պահել նշաձողը: Եթե դու շատ գոլեր ես խփել մրցաշրջանի միջնամասում, ապա պետք է այն, գոնե մասամբ, կրկնես: Կուզենայի, որ Մխիթարյանը մնար այդ մակարդակի վրա և շարունակեր անընդհատ գոլեր հեղինակել: Շատ կարևոր է իմանալ մարդուն, որպեսզի դատողություններ անել նրա հեռանկարների մասին: Հենրիխը լուրջ անձնավորություն է: Լավ ֆուտբոլիստ է: Տասնյոթ խաղում՝ 18 գոլ. նույնիսկ իմ խաղալու տարիներին ես ինձ նման բան թույլ չեմ տվել (ժպտում է-խմբ.): Դա շա՜տ շատ է»,-նշել է Լեոնենկոն «Чемпионат.com» կայքի թղթակցին:
|