Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 6 » Լեսկոտը չի հեռանում «Մանչեսթեր Սիթիից»
18:12
Լեսկոտը չի հեռանում «Մանչեսթեր Սիթիից»
«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտը հայտարարել է, որ այս ձմեռ չի հեռանալու «Սիթիից»:

Վերջին երկու ամիսներին Անգլիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը հազվադեպ է դաշտ դուրս գալիս հենց մեկնարկային րոպեներից: Այդ իսկ պատճառով մամուլում սկսեցին լուրեր պտտվել այն մասին, թե հունվարին Լեսկոտը կվերադառնա «Էվերթոն» կամ կմեկնի «Աստոն Վիլլա», որին մանկուց երկրպագում է:

Մինչդեռ շաբաթ երեկոյան «Ուոտֆորդի» հետ խաղում (3:0) Լեսկոտը դաշտ դուրս եկավ հենց մեկնարկային րոպեներից և խաղաց առանց փոխարինման: Այս խաղից հետո նա պաշտոնական հայտարարություն տարածեց իր ապագա ծրագրերի մասին:

-Ջոլեոն Լեսկոտը բացառում է իր հեռանալը այլ ակումբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Չնայած որոշ բամբասանքների, Լեսկոտը չի ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»,- ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը: BBC
Կատեգորիա: Միջազգային ֆուտբոլ | Դիտումներ: 158 | Ավելացրեց: Xaki | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]