Կայքի մենյու |
| | |
![](/.s/t/974/13.gif) |
Մեր հարցումը |
| | |
![](/.s/t/974/13.gif) |
Չաթ |
|
| |
![](/.s/t/974/13.gif) |
|
![](/.s/t/974/14.gif) | | ![](/.s/t/974/16.gif) |
| Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 13 » Լիոնել Անդրես Մեսսիի կենսագրություն
11:38 Լիոնել Անդրես Մեսսիի կենսագրություն |
Լիոնել Մեսսին (ծնվել է 1987թ. հունիսի 24 Ռոսարիո) արգենտինացի ֆուտբոլիստ է, որը խաղում է Բարսելոնա ֆուտբոլային ակումբում որպես աջակողմյան ենթահարձակվող։ 2007թ -ին նա նվաճել է 3-րդ տեղը ոսկե գնդակի համար և 2-րդ որպես ՖԻՖԱի տարվա խաղացող 2009 թվականին նրան ճանաչեցին նախ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, որով և նա արժանացավ «Ոսկե Գնդակ» մրցանակին, իսկ տարվա վերջում արդեն 2009թ և 2010թ նա արժանացավ Աշխարհի Լավագույն ֆուտբոլիստ կոչմանը ՖԻՖԱ-ի կողմից։ Նրան հաճախ համեմատում են Մարադոնայի հետ։ Պաշտպանում է Արգենտինայի հավաքականի գույները։ Նրա հասակն է 1,69 մ., համարը՝ 10։ Համաշխարհային ֆուտբոլի լավագույն կողմերից մեկն այն է, որ մի քանի տարին մեկ ի հայտ են գալիս ապագա աստղեր, որոնցից մեկին անպայման բոլորը ապագա Արքա են կնքում։ Իր թինեյջերներով հարուստ է հատկապես Լատինական Ամերիկան։ Բրազիլիայում և Արգենտինայում յուրաքանչյուր տարի ի հայտ են գալիս նոր աստղեր։ Այլ բան է, թե նրանցից քանիսն են ամբողջությամբ բացահայտում իրենց տաղանդը այնպես , ինչպես դա արեց Լիոնել Անդրեաս Մեսսին։ Մանկություն Լիոնելը կամ էլ պարզապես , ինչպես նրան սիրում են կոչել բոլորը, Լեո Մեսսին լույս աշխարհ է եկել 1987 թվականի հունիսի 24-ին Արգենտինական Սանտա Ֆէ քաղաքում։ Ի տարբերություն Մարադոնայի ՝ Մեսսին գյուղական կյանքից ֆուտբոլում հայտնված անձնավորություն չէ։ Նա ծնվել է և մեծացել ամեն ինչով ապահովված ընտանիքում, ինչն , այնուամենայնիվ , չխանգարեց , որպեսզի դեռ օրորոցային տարիքում նրա առաջին խաղալիքը դառնա գնդակ։ Մեսսիների ընտանիքում կասկած չկար , թե նրանց հրաշամանուկին ինչպիսի ապագա է սպասվում։ Բավական էր տեսնել , թե ինչպես է փոքրիկ Լիոնելը գիշերները քնում գնդակին փաթաթված, կամ էլ , թե ինչպես էր դեռ չորս տարեկանում գնդակով շրջանցում ավագ եղբայրներին, որոնցից մեկը նրանից մեծ էր 5, մյուսը՝ 7 տարով։ Օլդ Բոյս թիմի մանկական խմբակի մարզիչը էր Էնրիկե Դոմինգեսը, որը հիշում էր . Այն հնարքները, որոնք նա կատարում էր գնդակով, խիստ հակասում էին նրա ֆիզիկական տվյալներին։ Նման կարգի հակասություն ես իմ գործունեության ընթացքում նկատել եմ միայն մեկի մոտ՝ Մարադոնայի։ Էնրիկե Դոմինգես Նա սկսել էր իր կարիերան Նեվելի «Օլդ բոյս» թիմում։ 11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, ընտանիքը չէր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար։ Երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են Բարսելոնա ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, որը Մեսսիի խաղը դիտելուց հետո, առաջարկում է վերցնել նրան ակումբ և հոգալ բուժման ծախսերը, եթե նա համաձայնվի սկսել նոր կյանք Իսպանիայում։ 13 տարեկանում իր ծնողների հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաք։ Սակայն մինչ այդ Լիոնելով սկսեցին հետաքրքրվել Ռիվեր Փլեյթի ղեկավարները, սակայն «կարմրա-սպիտակավունների» շարքին տեղափոխվելուն խանգարեց բյուրոկրատական պահաջները։ Բշժկական բազմաթիվ թղթերը հոգնեցրին Խորխե Մեսսիին և նա հրաժարվեց բանակցություններից։ Հավանաբար սա էլ դարձավ այն կետը, որը բերեց նրան Բարսելոնա։ Սկիզբը Բարսելոնայում Փոքրիկին ուղարկեցին Բարսելոնայի մարզադպրոց։ Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Լիոնելը բոլորից մի գլուխ բարձր որակի խաղ էր ցուցադրում, չնայած որ իր թիմակիցներից փոքր էր 2-3 տարով։ «Կանտերա»յի ավագ մարզիչ Կառլես Ռեկսաչը անմիջապես վազեց ղեկավարության մոտ, և դիմեց նրանց հետևյալ խոսքով . Այս հրաշքին առանց մտածելու վերցնել է պետք։ Կառլես Ռեկսաչ Ես Լիոնելի հետ Բարսելոնայում առաջին պայմանագիրը կնքելիս ստորագրության համար առաջարկեցի անձեռոցիկ։ Այդ պահին ձեռքիս տակ որևէ այլ բան չկար , իսկ բաց թողնել նրան ես չէի կարող։ Կառլես Ռեկսաչ Լեո Մեսսիի հետ եղած բուժման խնդիրները և ամեն ինչ ակումը վերցրել էր իր վրա և ոչ մի հանգամանք չէր կարող խանգարել նրան իր ուղու վրա։ Երբ 2000թվականին Մեսսին առաջին անգամ հագավ Բարսելոնայի մարզաշապիկը , նրա հասակը ընդհամենը 140 սմ էր։ Փոխարինողների նստարանին նստելիս , նրա ոտքերը նույնիսկ գետնին չհասան։ Փոխարենը մտնելով խաղադաշտ ՝ նա հրաշքներ սկսեց գործել։ Այդ տարի Բարսելոնա Բ-ում անցկացրած 30 խաղում նա 37 գոլ խփեց, իսկ Կատոլոնաիայի Գավաթի խաղարկության եզրափակիչում խաղալով կոտրած ոտնամանով 10 րոպեների ընթացքում նա 2 գոլ խփեց։ 2000 թվականին իտալական Բերգամո քաղաքում անկացված բավականին հեղինակավոր մրցաշարում, ուր մասնակցում էին նաև Բարսելոնայի երիտասարդ ֆուտբոլիստները , քարը քարի վրա չթողեցին մրցակիցներին՝ ընդհանուր առմամբ հաղթելով 38։0 հաշվով, որոնցից ամենադիմացկունը գտնվեց Յուվենտուս ՖԱ-յի մանկապատանեկան ակումբը, որը պարտվեց 4։0 հաշվով։ Այդ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լիոնել Մեսսին։
|
Կատեգորիա: Միջազգային ֆուտբոլ |
Դիտումներ: 439 |
Ավելացրեց: Администратор
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
| |
![](/.s/t/974/19.gif) | | ![](/.s/t/974/21.gif) |
|