Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 8 » Մանչեսթեր Յունայթեդը ցանկանում է ձեռք բերել Ֆրենկ Լեմպարդին
09:00
Մանչեսթեր Յունայթեդը ցանկանում է ձեռք բերել Ֆրենկ Լեմպարդին
Մեծ Բրիտանիայում մեծ անակնկալ են որակել «Մանչեսթեր Յունայթեդի» ցանկությունը ձեռք բերելու Անգլիայի ամենահայտնի կիսապաշտպաններից մեկին՝ Ֆրենկ Լեմպարդին։ Հայտնի է, որ Լեմպարդը հեռանալու է «Չելսիից» արդեն այս տարվա ամռանը։ Խոսվում էր այն մասին, որ նրա ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ, այդ թվում՝ մեկն Անգլիայից, իսկ երկուսը՝ արտասահմանից։

Ինչպես գրում է բրիտանական The Sun-ը, սըր Ալեքս Ֆերգյուսոնը միշտ ցանկացել է իր թիմի կազմում տեսնել Ֆրենկին։ Ֆերգյուսոնը նույնիսկ փորձել էր հրավիրել Լեմպարդին մինչև որ նա կտեղափոխվեր լոնսոնյան ակումբ։ Սպասվում է, որ «Յունայթեդը» մեկ տարվա պայմանագիր կառաջարկի ֆուտբոլիստին՝ ևս մեկ տարով այն երկրարաձգելու հնարավորությամբ։ Ակումբի և Լեմպարդի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները։
Կատեգորիա: Միջազգային ֆուտբոլ | Դիտումներ: 200 | Ավելացրեց: Եղիշ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]