Իսպանական Marca թերթը հարցում է անցկացրել՝ կազմելով 2012 թվականի խորհրդանշական հավաքականը: Հարցմանը մասնակցել է մոտ 70 հազար մարդ: Տարվա հավաքականում 4-ական ներկայացուցիչ ունեն կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»: Դարպասապահ. Իկեր Կասիլյաս («Ռեալ»): Պաշտպաններ. Ֆիլիպ Լամ («Բավարիա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Խերար Պիկե («Բարսելոնա»), Խորդի Ալբա («Բարսելոնա»): Կիսապատշպաններ. Խաբի Ալոնսո («Ռեալ»), Չավի Հերնանդես («Բարսելոնա»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»): Հարձակվողներ. Լեոնել Մեսի («Բարսելոնա»), Ռադամել Ֆալկաո («Աթլետիկո»), Կրիշտիանո Ռոնալդո («Ռեալ»):
|