Կարճ ժամանակով կտրվելով իրենց ակումբներից մեր հավաքականաի առաջատար ֆուտբոլիստները վերադարձան սովորական առօրյային: Արդեն շաբաթ օրը իրենց հանդիպումները կանցկացնեն դոնեցկյան երկու ակումբները: Դժվար փորձություն է սպասվում հատկապես «Մետալուրգին», որը սեփական հարկի տակ պետք է ընդունի Կիևի «Դինամոյին»: «Շախտյորը» իր հանդիպումը նույնպես կանցկացնի Կիևի թիմի հետ: Հենրիխ Մխիթարյանն ու թիմակիցները Ուկրաինայի մայրաքաղաքում կխաղան «Արսենալի» դեմ: Երրորդ տուրում անընդմեջ իր թիմին դժվար թե կարողանա օգնել Յուրա Մովսիսյանը: «Կուբանը» երկրորդ շրջանի առաջին տուրում կխաղա Սարանսկում: Շաբաթվա ընթացքում կկայանան եվրագավաթների 5-րդ տուրի հանդիպումները: «Շախտյորը» կարևոր հանդիպում ունի Դանիայում, որտեղ հաղթանակի հասնելու դեպքում գրեթե կապահովի իր տեղը 1/8-րդ եզրափակչում: Եվրոպայի լիգայի խաղարկությունում հանդես եկող «Վիկտորիա-Պլզենը» նույնպես մոտ է փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերելուն, դրա համար Էդգար Մալաքյանի թիմին բավական է գոնե չպարտվել պորտուգալական «Ակադեմիկային»: Ձեզ ենք ներկայացնում առաջիկա օրերին հայ ֆուտբոլիստների ակումբների մասնակցությամբ սպասվող բոլոր պաշտոնական հանդիպումների ցուցակը. 17.11.12թ. 13:30 «Վոլգա» - «Սպարտակ» (Արթուր Սարկիսով), ռուսական Պրեմիեր լիգա, 16-րդ տուր 15:00 «Սլավիա» - ԲԱՏԷ (Զավեն Բադոյան), Բելառուսի առաջնություն, 32-րդ տուր 15:00 «Շախտյոր Սոլիգորսկ» - «Բելշինա» (Անդրեյ Խաչատուրյան), Բելառուսի առաջնություն, 32-րդ տուր 15:30 «Գովերլա» - «Չեռնոմորեց» (Արթուր Եդիգարյան, Եղիշե Մելիքյան) ուկրաինական Պրեմիեր լիգա, 16-րդ տուր 15:45 «Ռահ Ահան» - «Սանաթ Նավթ» (Վալերի Ալեքսանյան), Իրանի առաջնություն, 15-րդ տուր 16:00 «Դինամո» - «Զենիթ» (Ռոման Բերեզովկսի), ռուսական Պրեմիեր լիգա, 16-րդ տուր 16:45 «Ալյումինիում» - «Գահար Զագրոս» (Գրիգոր Մելիքսեթյան, Համլետ Մխիթարյան), Իրանի առաջնություն, 15-րդ տուր 20:30 «Մետալուրգ» Դոնեցկ - «Դինամո» Կիև (Գևորգ Ղազարյան, Կառլեն Մկրտչյան, Արտակ Եդիգարյան) ուկրաինական Պրեմիեր լիգա, 16-րդ տուր 21:20 «Լիբերեց» - «Վիկտորիա Պլզեն» (Էդգար Մալաքյան), չեխական Գամբրինուս լիգա, 15-րդ տուր 21:30 «Արսենալ» - «Շախտյոր» (Հենրիխ Մխիթարյան), ուկրաինական Պրեմիեր լիգա, 16-րդ տուր 23:00 «Ռոսելար» - «Վեստերլո» (Մասիս Ոսկանյան), Բելգիայի առաջին դիվիզիոն, 14-րդ տուր 18.11.12թ. 15:00 «ԲԿՄԱ-Ռապիդ» - «Շերիֆ» (Արտյոմ Խաչատուրով), Մոլդովայի առաջնություն, 17-րդ տուր 15:30 ԼԿՍ - «Արկա» (Աղվան Պապիկյան, Վոլոդյա Պապիկյան), Լեհաստանի առաջին դիվիզիոնի առաջնություն, 17-րդ տուր 16:00 «Մորդովիա» - «Կուբան» (Մարկոս Պիզելլի, Արազ Օզբիլիզ), ռուսական Պրեմիեր լիգա, 16-րդ տուր 23:30 «Սերրո» - «Ֆենիքս» (Մաուրո Գևգեոզյան) Ուրուգվայի առաջնություն, Ապերտուրա, 12-րդ տուր 19.11.12թ. 08:00 «ԲՄԱ-Էներգիա» - «Մետալուրգ-Կուզբասս» (Ռոբերտ Արզումանյան), Ռուսաստանի առաջին դիվիզիոն, 21-րդ տուր 17:45 «Կռիլյա Սովետով» - «Լոկոմոտիվ» (Ռոման Գրիգորյան), ռուսական Պրեմիեր լիգա, 16-րդ տուր 18:30 «Տորպեդո» - «Ուրալ» (Էդգար Մանուչարյան, Դենիս Թումասյան, Նիկոլայ Սաֆրոնիդի), Ռուսաստանի առաջին դիվիզիոն, 21-րդ տուր 19:45 «Կրասնոդար» - «Թերեկ» (Յուրա Մովսիսյան), ռուսական Պրեմիեր լիգա, 16-րդ տուր 20.11.12թ. 16:00 «Տոմսկ» - «Ուֆա» (Միխայիլ Մարկոսով), Ռուսաստանի առաջին դիվիզիոն, 21-րդ տուր 20:00 «Խիմկի» - «Պետրոտրեստ» (Արտակ Ալեքսանյան), Ռուսաստանի առաջին դիվիզիոն, 21-րդ տուր 23:45 «Շախտյոր» - «Նորդշելանդ» (Հենրիխ Մխիթարյան), Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր 23:45 ԲԱՏԷ - «Լիլլ» (Զավեն Բադոյան), Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր 22.11.12թ. 15:45 «Սեպահան» - «Գահար Զագրոս» (Գրիգոր Մելիքսեթյան, Համլետ Մխիթարյան), Իրանի առաջնություն, հետաձգված հանդիպում 00:00 «Ակադեմիկա» - «Վիկտորիա Պլզեն» (Էդգար Մալաքյան), Եվրոպայի լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր 23.11.12թ. 15:00 «Շիննիկ» - «ԲՄԱ-Էներգիա» (Ռոբերտ Արզումանյան), Ռուսաստանի առաջին դիվիզիոն, 22-րդ տուր 23:00 «Վոլենդամ» - «Էմմեն» (Նորայր Մամեդով), Հոլանդիայի Ժուպիլեր լիգա, 14-րդ տուր 23:30 «Սենթ-Տրյուդեն» - «Ռոսելար» (Մասիս Ոսկանյան), Բելգիայի առաջին դիվիզիոն, 15-րդ տուր
|