Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 7 » Մեսսի. «Մյուլլերի ռեկորդի թարմացումը ամենակարևոր բանը չէ»
13:22
Մեսսի. «Մյուլլերի ռեկորդի թարմացումը ամենակարևոր բանը չէ»
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողԼիոնել Մեսսին պատմել է ԳՖՀ-ի հավաքականի նախկին հարձակվող Գերդ Մյուլլերի ռեկորդը գերազանցելու իր հնարավորության մասին.

- Ես նպատակ չունեմ գերազանցելու Մյուլլերի ռեկորդը: Թիմակիցներս ասում են, որ կօգնեն ինձ ռեկորդը թարմացնելու հարցում, սակայն այդ ռեկորդը ինձ համար ամենևին էլ ամենակարևոր բանը չէ:

Իհարկե, հաճելի կլինի, եթե ես կարողանամ թարմացնել ռեկորդը, և այն այնքան երկար լինի չգերազանցված` ինչպես Մյուլլերի նվաճումը: Սակայն, եթե դա չստացվի` ոչ մի սարսափելի բան էլ չկա:

Ինչ վերաբերվում է «Ոսկե Գնդակին», ապա ասեմ, որ ես անիմաստ եմ համարում գնահատել իմ շանսերը և որևէ մեկնաբանություն տալը այդ կապակցությամբ: Եկեք սպասենք մինչև հունվարի 7-ը, երբ կհայտարարվի որոշումը,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել AS-ը:

Հիշեցնենք, որ օրացույցային 2012 թվականի ընթացքում Մեսսին դարձել է 84 գոլի հեղինակ, իսկ Մյունխենի «Բավարիայի» և ԳՖՀ-ի նախկին հարձակվող Գերդ Մյուլլերը 1972 թվականի ընթացքում կարողացել է դառնալ 85 գոլի հեղինակ:

Կատեգորիա: Միջազգային ֆուտբոլ | Դիտումներ: 246 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]