Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 7 » Մեսսի. Սա իմ լավագույն տարին չէր
20:40
Մեսսի. Սա իմ լավագույն տարին չէր
Մեսսին ՖԻՖԱ - ի գալա համերգին նախորդող մամլո ասուլիսի ժամանակ կրկին անհատական մրցանակներն ավելի ցածր է դասել, քան թիմայինները: Ինիեստան էլ խոստովանել է, որ երջանիկ է:
Ոսկե գնդակը հաղթելու գլխավոր ֆավորիտը` Լեո Մեսսին, ՖԻՖԱ - ի գալա համերգից առաջ ասել է. "Սա իմ լավագույն տարին չէր: Ինձ ավելի շատ հետաքրքրում են թիմային, քան անհատական մրցանակները: Եղել են այլ տարիներ, բազմաթիվ նվաճած տիտղոսներով, դրանք ավելի լավն էին":

Չի մտածում լավագույնը լինելու մասին

Մամլո ասուլիսին, որին ներկա էին նաև Ինիեստան, Ռոնալդոն, Դել Բոսկեն ու Գվարդիոլան, Մեսսին խոստովանել է, որ "8 տարեկան հասակում ես չէի մտածում լավագույնը լինելու մասին: Ես դա չեմ անում նաև այժմ: Միակ բանը, որն ինձ հետաքրքրում է, գնդակով խաղալն ու հաճույք ստանալն է": Այդպիսով, նա բացառել է, որ իր և Ռոնալդոյի միջև մրցակցություն կա. "Խաղալ, որպեսզի փորձենք հասնել արժեքավոր տիտղոսների` ահա սա է ի վերջո մնում: Ես չեմ մրցակցում նրա հետ, այլ անում եմ առավելագույնը, որպեսզի օգնեմ իմ թիմին, իմ հավաքականին և շարունակեմ աճել": Հայտնի է, որ Մեսսին քվեարկել է Ինիեստայի, Չավիի և Ագուերոյի օգտին, ինչի առթիվ ասել է. "Քրիստիանո Ռոնալդոյին լավագույն եռյակին արժանի չհամարելը հիմարություն է, բայց ես կարծում եմ, որ պետք է քվեարկեի հենց Չավիի, Ինիեստայի ու Ագուերոյի օգտին, նրանք նույնպես արժանի էին":
Կատեգորիա: Միջազգային ֆուտբոլ | Դիտումներ: 185 | Ավելացրեց: Macho | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]