«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Վալյադոլիդի» հետ խաղում դառնալով գոլի հեղինակ, կրկնել է կատալոնական ակումբի լեգենդ հոլանդացի Յոհան Կրույֆի ցուցանիշը: Այս մասին հայտնում է AS-ը: Մեսսին դարձել է «Բարսելոնայի» պատմության մեջ 6-րդ ֆուտբոլիստը, ով աչքի է ընկել Իսպանիայի առաջնության 7 խաղերում անընդմեջ: Նույնպիսի ցուցանիշ է գրանցել նաև Յոհան Կրույֆը: Նշենք, որ բացարձակ ռեկորդը պատկանում է Մարիանո Մարտինին և բրազիլացի Ռոնալդոյին, ովքեր գոլերի հեղինակներ են դարձել 10 խաղերում անընդմեջ:
|