Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 8 » Միրչա Լուչեսկու. «Մխիթարյանն արդար տղա է»
13:23
Միրչա Լուչեսկու. «Մխիթարյանն արդար տղա է»

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենթուսի» դեմ խաղի արդյունքը, անդրադարձել է նաև թուրինցիների դարպասին չնշանակված 11 մետրանոցին:

- Մի մոռացեք, որ մեր թիմը աճում է խաղից խաղ: Մենք չենք խաղում A Սերիայի պես ուժեղ առաջնությունում: Հավանաբար դուք տեսաք, որ «Յուվենթուսը» հաղթող դուրս եկավ գրեթե բոլոր մենապայքարներում:

Իմիջիայլոց, մեր դարպասը գրավեցին խաղից դուրս վիճակից, բացի այդ չնշանակեցին 11 մետրանոցը: Մխիթարյանն արդար տղա է, նա այդպես էլ ասեց. «Միստեր, 11 մետրանոց կար»,- ռումինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Террикон-ը:

Հիշեցնենք, որ «հանքափորները» պարտվեցին «ծեր սինյորային» 0:1 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը ու դեղին քարտի արժանացավ:


Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 222 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]