Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անուղղակի կերպով անդրադարձել է թիմի դարպասապահ Կասիլյասի հետ կապված իրավիճակին: «Բոլոր դիրքերն էլ վստահության դիրքեր են: Դա կարևոր է ոչ միայն դարպասապահների, այլ բոլոր խաղացողների համար: Չեմ կարծում, որ խաղացողի համար լավ է մշտապես գտնվել հարմարավետ գոտում: Վստահությունը կարևոր է, բայց ավելի կարևոր է մրցակցությունը: Մեզ հարկավոր է գտնել այդ երկուսի հավասարակշռությունը: Հենց դա է խաղացողին հասցնում իր գագաթնակետին: Ես չեմ պատրաստվում երկուշաբթի օրը մասնակցել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը: Չորեքշաբթի մենք գավաթի խաղ ունենք «Սելտայի» հետ և անհրաժեշտ է աշխատել»,-ասել է Մոուրինյոն:
|