Կայքի մենյու |
| | |
![](/.s/t/974/13.gif) |
Մեր հարցումը |
| | |
![](/.s/t/974/13.gif) |
Չաթ |
|
| |
![](/.s/t/974/13.gif) |
|
![](/.s/t/974/14.gif) | | ![](/.s/t/974/16.gif) |
| Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 7 » Մոուրինյոն և նրա օգնականները չեն շնորհավորել Կասիլյասին
21:12 Մոուրինյոն և նրա օգնականները չեն շնորհավորել Կասիլյասին |
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հարաբերությունները շարունակվում են լարված մնալ: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք` Իկեր Կասիլյասը IFFHS-ի կողմից ճանաչվել է 2012 թվականի լավագույն դարպասապահ: Սակայն ո´չ Մոուրինյոն և ո´չ էլ նրա օգնականները չեն շնորհավորել դարպասապահին, երբ նա եկել է հերթական մարզման: Կասիլյասի խաղընկերները, սակայն, մոտենում էին նրան, գրկախառնվում, շնորհավորում և ասում, որ նա իսկական աստղ է:
Հարկ է նշել, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 17-րդ և 18-րդ տուրերի շրջանակներում կայացած խաղերում Կասիլյասը չի հայտավորվել «Ռեալ»-ի մեկնարկային կազմում, ինչը պարզապես զայրացրել է Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահի երկրպագուներին:
|
Կատեգորիա: Միջազգային ֆուտբոլ |
Դիտումներ: 169 |
Ավելացրեց: Xaki
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
| |
![](/.s/t/974/19.gif) | | ![](/.s/t/974/21.gif) |
|