Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 8 » Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև Անգլիայի Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ
11:57
Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև Անգլիայի Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողՅուրա Մովսիսյանիգործակալ Վալերի Հովհանիսյանըմեկնաբանել է այն տեղեկությունը, որ «Կրասնոդարն» ու «Սպարտակը» փոխհամաձայնության են հասել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ.

- Բանակցությունները մեր և «Սպարտակի» միջև սկսվել էին մոտավորապես 2 ամիս առաջ: Դրանք ընթացել են գործնական ռեժիմում` առանց խնդիրների և դժվարությունների Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի ներկայացուցիչների հետ:

Ասեմ ուղիղ` Մովսիսյանի հանդեպ հետաքրքրությունը ահռելի է: Շատ ակումբներ էին դիմում «Կրասնոդարին», սակայն բոլորից շատ ակտիվ էր հենց «Սպարտակը»: «Սպարտակի» մրցակիցների մեջ էին  նաև ԱՊԼ-ի երկու ակումբ` «Էվերթոնն» ու «Սթոկ Սիթին»:

ԲԿՄԱ-ի հետաքրքրության մասին լուրերը կթողնեմ առանց մեկնաբանությունների,- գործակալի խոսքերն է մեջբերել "Газета.Ru"-ն:

Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար «Սպարտակը» վճարել է 8 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի պայմանագիրը «Սպարտակի» հետ նախատեսված է մինչև 2017 թվականը:

Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 224 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]