Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 21 » Մխիթարյանը` Ուկրաինայի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպան
23:43
Մխիթարյանը` Ուկրաինայի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպան
UA-Футбол-ի անցկացրած հարցման արդյունքում Ուկրաինայի 2012թ լավագույն կիսապաշտպան է ճանաչվել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանի օգտին իրենց ձայնը տվել են հարցվածների 60 տոկոսը: Լավագույն կիսապաշտպանների թվում են նաև Հենրիխի թիմակից Ֆերնանդինյան (39,3%) և Կիևի «Դինամոյի» ներկայացուցիչ Միգել Վելոզուն (34,3%): Ահա թե ինչ է գրել կայքը Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկի մասին.

«Մխիթարյանի ընտությունը բավականին հեշտ բացատրելի է: Հենրիխը, ով անցած մրցաշրջանում խաղաց հենակետայինի գոտում, այս տարի փայլատակեց հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում: Միրչա Լուչեսկուից ստանալով ազատություն` Մխիթարյանն առաջին տուրից սկսեց գոլեր խփել և այժմ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 17 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ: Նրա արդյունավետությունն արդեն գրավել է եվրոպական առաջատար ակումբների ուշադրությունը: Միևնույն ժամանակ Հենրիխը դեռ աճի տեղ ունի: Մասնավորապես, հավասարազոր թիմերի հետ նա այնքան արդյունավետ չի գործում, ինչպես միջակ թիմերի դեմ խաղերում»:
Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 191 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]