Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 25 » Մխիթարյանը՝ Ոսկե խաղակոշիկի թեկնածուների տասնյակում
14:42
Մխիթարյանը՝ Ոսկե խաղակոշիկի թեկնածուների տասնյակում

Մրցաշրջանի առաջին կեսի արդյունքներով «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում մրցակիցների համար գրեթե անհասանելի է դարձել Լիոնել Մեսսին, ով 26 գնդակ է խփել Իսպանիայի առաջնությունում։

Նրան հաջորդում են Զլատան Իբրահիմովիչը և Արտուրուս Ռիմկևիչիուսն, ով հանդես է գալիս «Շաուլյայում»։ Ճիշտ է, լիտվացին չի կարողանա շարունակել պայքարը, քանի որ երկրի առաջնությունն արդեն ավարտվել է։

Լավագույն 10-ակում է հայտնվել նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն, ով Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջաջատար Դոնեցկի «Շախտյորի» կազմում դառնալով 18 գոլի հեղինակ 27 միավոր է վաստակել։

1. Մեսսի «Բարսելոնա» 52մ.
2. Իբրահիմովիչ ՊՍԺ 36մ.
3. Ռիմկևիչիուս «Շաուլյայ» 35մ.
4. Ֆալկաո «Ատլետիկո» 34մ.
5. Խոսիներ «Աուստիրյա» 31.5մ.
6.Ռոնալդու «Ռեալ» 28մ.
 Էլ Շաարավի «Միլան» 28մ.
8. Մխիթարյան «Շախտյոր» 27մ.
9. Միչու «Սուոնսի» 26մ.
10. Կավանի «Նապոլի» 26մ.
Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 245 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]