Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Վալենսիան» ընդունել էր ՊՍԺ-ին: Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը բացեց արգենտինացի հարձակվողԷզեկյուել Լավեցցին, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում` 43-րդ րոպեին, հյուրերի առավելությունը կրկնապատկեց Խավիեր Պաստորեն: Հանդիպման վերջին րոպեին Ադել Ռամին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Հարկ է նշել, որ Փարիզում տան տերերին չի օգնի իրենց առաջատարը` Զլատան Իբրահիմովիչը, ով հիմնական ժամանակի վերջին րոպեին կարմիր քարտ ստացավ Անդրես Գուարդադոյին հարվածելու համար: Այսպիսով, այս մրցաշրջանում Էռնեստո Վալվերդեի նորամուտը Չեմպիոնների Լիգայում անհաջող ստացվեց, իսկ ահա Կառլո Անչելոտիիսաները հասան իրենց նպատակին և արտագնա հաղթանակ տոնեցին «չղջիկների» նկատմամբ:
|