Կայքի մենյու |
| | |
|
Մեր հարցումը |
| | |
|
Չաթ |
|
| |
|
|
| | |
| Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 7 » Ռեալը դժվարին հաղթանակի հասավ Սոսեդիատի նկատմամբ
08:54 Ռեալը դժվարին հաղթանակի հասավ Սոսեդիատի նկատմամբ |
Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում, Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կարողացավ առավելության հասնել «Ռեալ Սոսեդիատի» նկատմամբ:
Խաղի հաշիվը 2-րդ րոպեին բացեց Կարիմ Բենզեման, սակայն 9-րդ րոպեին հյուրերը, Խաբիեր Պրիետոյի անվրեպ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ հավասարեցրեցին հաշիվը: Դրվագում վերջին հույսի խախտման համար կարմիր քարտի արժանացավ Անտոնիո Ադանը:
35-րդ րոպեին Սամի Խեդիրան կրկին առաջ մղեց «Ռեալին»: Բայց 5 րոպե անց Պրիետոն այս խաղում 2-րդ անգամ հավասարություն մտցրեց հաշվի մեջ:
2-րդ կեսում, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հավաքված երկրպագուները ականատես եղան 3 գոլերի: Նախ 68-րդ և 71-րդ րոպեներին աչքի ընկավ Քրիշտիանո Ռոնալդուն, իսկ 76-ին Խաբի Պրիետոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալը» վաստակեց 36 միավոր և շարունակում է ընթանալ 3-րդ հորիզոնականում:
|
Կատեգորիա: Միջազգային ֆուտբոլ |
Դիտումներ: 192 |
Ավելացրեց: Եղիշ
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
| |
| | |
|