Կայքի մենյու |
| | |
![](/.s/t/974/13.gif) |
Մեր հարցումը |
| | |
![](/.s/t/974/13.gif) |
Չաթ |
|
| |
![](/.s/t/974/13.gif) |
|
![](/.s/t/974/14.gif) | | ![](/.s/t/974/16.gif) |
| Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 7 » Սեսկ Ֆաբրեգաս. Շատ էի ցանկանում խաղալ
19:03 Սեսկ Ֆաբրեգաս. Շատ էի ցանկանում խաղալ |
Ֆրանսեսկ Ֆաբրեգասը նշել է, որ հանգստյան օրերին մարզվել է, ինչը տվել է իր ցանկալի արդյունքը` նա կարողացել է մասնակցել դերբիին: Վնասվածքից ապաքինվելուց հետո, Սեսկ Ֆաբրեգասը խաղաց դերբիում, այն էլ մեկնարկային կազմում: "Ես անհատական մարզումներ եմ անցկացրել հանգստյան օրերին, որպեսզի կարողանամ մասնակցել դերբիին, շատ էի ցանկանում խաղալ", - ասել է Բարսայի 4 համարը, ով այսօր Barca TV - ով հեռարձակվող El Marcador հաղորդման հյուրն է եղել: Լավ մեկնարկ
Ֆաբրեգասը նաև խոսել է տարվա լավ մեկնարկի մասին. "Հանգստից վերադառնալու առաջին օրվանից մենք զգում ենք, որ ֆիզիկապես շատ լավ վիճակում ենք: Սովորաբար ընդմիջումները կոտրում են թիմի հավաքած թափը, բայց այս դեպքում մենք վերադարձանք նույն կերպ, ինչպես ավարտել էինք 2012 թվականը": Սեսկը կարծում է, որ "եթե թիմն այսպես շարունակի, նման մոտիվացիայով, ապա խնդիրներ չեն լինի": "Այս տարի ավելի լավ եմ ինձ զգում"
Կատալան կիսապաշտպանը խոստովանել է, որ "նախորդ տարի, ժամանակ առ ժամանակ, ես ակնհայտորեն ծանր էի ինձ զգում խաղադաշտում, սակայն այս տարի ավելի լավ եմ ինձ զգում և վստահություն եմ զգում իմ ուժերի նկատմամբ իմ ու երկրպագուների կողմից": "Անդրեսի հետ արդեն երկար տարիներ խաղում եմ և իրար լավ գիտենք, կարող ենք փոխվել դիրքերով և, համագործակցելով մյուս խաղացողների հետ, վտանգավոր պահեր ստեղծել", - նշել է Ֆաբրեգասը և ավելացրել. "Թիմը բոլոր գոտիներում մի քանի տարբերակներ ունի և դա շատ լավ է, քանի որ դա կարող է որոշակի խառնաշփոթ առաջացնել մրցակցի մոտ: Այնուհետև` անհատական գործողությունների շնորհիվ, եզրափակվում են գրոհները": Տիտոն` թիմի լիդեր
Էսպանյոլի դեմ խաղում թիմի գործողությունները պահեստայինների նստարանից ղեկավարում էր Տիտո Վիլանովան, ում մասին Սեսկն ասել է. "Տիտոն այս թիմի լիդերն է, նա նորմալ հաղթահարեց հիվանդությունը և մեզ զարմացրեց իր արագ ապաքինմամբ: Դա ուրախացնում է թիմին և առաջ գնալու ցանկություն առաջ բերում": Ոսկե գնդակի մասին
Այսօր` Երևանի ժամանակով 22:00 - ից սկսած, կայանալու է ՖԻՖԱ - ի գալա համերգը, որի ժամանակ հայտնի կդառնա Ոսկե գնդակի տիրակալի անունը: Սեսկ Ֆաբրեգասը վստահ է, որ "Ոսկե գնդակը ստանալու են Մեսսին կամ Ինիեստան, նրանց որ մեկն էլ ստանա, մենք ուրախ կլինենք: Անձամբ ինձ համար 2 - ն էլ հաղթողներ են": Աղբյուր` fcbarcelona.es
|
Կատեգորիա: Միջազգային ֆուտբոլ |
Դիտումներ: 187 |
Ավելացրեց: Macho
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
| |
![](/.s/t/974/19.gif) | | ![](/.s/t/974/21.gif) |
|