Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Շախտյորն» ու «Բորուսիան» ոչ-ոքի խաղացին 2:2 հաշվով:
Հաշիվը 31-րդ րոպեին տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով բացեց Դարիո Սռնան: Առաջին խաղակեսի վերջում Ռոբերտ Լևանդովսկին օգտվեց կենտրոնական պաշտպանների անհամաձայնությունից ու վերականգնեց հավասարակշռությունը:
Երկրորդ կեսում փոխարինման մտած Դուգլաս Կոստան ևս մեկ անգամ առաջ մղեց «հանքափորներին», սակայն հաղթական հաշիվը դաշտի տերերը կրկին չկարողացան պահպանել: Հիմնական ժամանակից 3 րոպե առաջ Մաթս Հյումելսը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս զույգի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին Դորտմունդում:
Չեմպիոնների լիգա. 1/8-րդ եզրափակիչ
«Շախտյոր» - «Բորուսիա» (Դորտմունդ) 2:2
գոլերը` Սռնա 31, Կոստա - Լևանդովսկի 40, Հյումելս 87
|