Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստներ Անդրեյ Պյատովը, Դարիո Սռնան,Ռազվան Ռացը,Ֆեռնանդինյոն, Հենրիխ Մխիթարյանն ու Ալեքս Տեյշեյրան լուսանկարվել են գովազդային վահանակների ու պաստառների համար, տեղեկացնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:- Մենք փորձում ենք մարզադաշտ բերել ոչ միայն ակումբի հավատարիմ ֆանատներին, այլ նաև նրանց, ովքեր սովորություն չունեն մարզադաշտ գնալ: Այս գովազդային վահանակները պետք է ցույց տան, որ «Դոնբաս Արենան» ընտանեկան մարզադաշտ է, և ֆուտբոլային հանդիպումներին կարելի է հաճախել ընտանիքներով: Լուսանկարների վրա ֆուտբոլիստները ու երկրպագուները լինելու են ընտանիքների ու երեխաների հետ: Այդպիսի պատկեր ենք ցանկանում տեսնել մարզադաշտում ապագայում,- նշել է «Շախտյորի» մարքետինգի բաժնի տնօրեն Յուրի Սվիրիդովը: Նկարահանումները հիմնականում տեղի են ունեցել «Դոնբաս Արենայում»` ֆուտբոլիստներ նախավարժանքի սենյակում: Հենրիխ Մխիթարյանին, ով թիմակիցներից առաջինն էր հագել սև-նարնջագույն համազգեստը, առաջարկեցին ցույց տալ էմոցիաները խփած գոլից ու բաց թողած գոլային հնարավորությունից հետո: Հենրիխը, մի փոքր մտածելուց հետո, ինքնաքննադատաբար հայտարարեց. «Ավելի լավ է ցուցադրեմ բաց թողած գոլային հնարավորությունից հետո եղած էմոցիաները: Այն ինձ մոտ ավելի լավ է ստացվում»: Սակայն ուրախությունը Հենրիխի մոտ պակաս հաջող չստացվեց` էմոցիոնալ, ուրախության վանկարկումներով, մի խոսքով, ամեն ինչ կարծես իրական լիներ: Հետո եկավ թիմի ավագի ուրախանալու հերթը: Սակայն, եթե շարժումները Դարիոյի մոտ լավ էին ստացվում, ապա ուրախության ճիչերը ավելի ցածր էին: «Դարիո, գոռա իսկական տղամարդու պես»,- թիմի ավագին ոգևորեց Մխիթարյանը, ով արդեն ավարտել էր իր առաքելությունը: Եվ Դարիոն գոռաց այնպես, որ իսկական օրինակ ծառայեց իրենից հետո նկարահանվող Ալեքս Տեյշեյրային: Վերջինս այնպես էր մտել իր դերի մեջ, որ նրանից հետո նկարահանվող Ռազվան Ռացը ստիպված էր անհանգստանալ: - Այստեղ սպանությու՞ն է տեղի ունենում,- հարցրեց ռումինացի ֆուտբոլիստը: Իսկ ականատեսները ծիծաղում էին, ինչից դրանից Տեյշեյրան ավելի էր ոգևորվում ու ավելի բարձր էր գոռում: Լուսանկարիչը շարունակում էր իր աշխատանքը, իսկ Սռնան այդ ամենը նկարում էր հեռախոսով: ![](http://shakhtar.com/data/imgdata/galeries/3210/148324__max_gal.jpg)
![](http://shakhtar.com/data/imgdata/galeries/3210/148331__max_gal.jpg)
![](http://shakhtar.com/data/imgdata/galeries/3210/148329__max_gal.jpg)
![](http://shakhtar.com/data/imgdata/galeries/3210/148333__max_gal.jpg)
![](http://shakhtar.com/data/imgdata/galeries/3210/148332__max_gal.jpg)
![](http://shakhtar.com/data/imgdata/galeries/3210/148334__max_gal.jpg)
![](http://shakhtar.com/data/imgdata/galeries/3210/148336__max_gal.jpg)
![](http://shakhtar.com/data/imgdata/galeries/3210/148341__max_gal.jpg)
![](http://shakhtar.com/data/imgdata/galeries/3210/148342__max_gal.jpg)
![](http://shakhtar.com/data/imgdata/galeries/3210/148344__max_gal.jpg)
![](http://shakhtar.com/data/imgdata/galeries/3210/148343__max_gal.jpg)
![](http://shakhtar.com/data/imgdata/galeries/3210/148345__max_gal.jpg)
|