Ինչպես հայտնի է, Դոնեցկի «Շախտյորը» իր ձմեռային ուսումնամարզական հավաքի շրջանակներում Իսպանիայում կմասնակցի ավանդաբար անցկացվող Copa del Sol-ի մրցաշարին: Արդեն հայտնի են դարձել «Շախտյորի» մրցակիցները և հանդիպումների օրերը: Հունվարի 25-ին «Շախտյորը» ուժերը կչափի շվեդական «Գյոթեբուրգի», հունվարի 28-ին՝ նորվեգական «Ռոսենբուրգի», իսկ հունվարի 31-ին «հանքափորները» կխաղան Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Ավելացնենք, որ մինչ այդ «Շախտյորը» հունվարի 14-ին իր ձմեռային ուսումնամարզական հավաքը կսկսի Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ կմասնակցի Matchworld Сup 2013 մրցաշարին: Մասնավորապես, հունվարի 22-ին՝ Դուբայում «Շախտյորը» ստուգողական խաղում ուժերը կչափի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ:
|