Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվողՅուրա Մովսիսյանընոյեմբերի 28-ին 5 տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ: 25-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար Ռուսաստանի 9-ակի չեմպիոնը վճարել է 7.5-8 միլիոն եվրո, հայտնում էNEWS.am Sport-ի աղբյուրը Մոսկվայում: «Սպարտակում» Յուրայի տարեկան աշխատավարձը կկազմի 2.5 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախորդ առաջնությունում Մովսիսյանը մասնակցել էր 37 խաղի՝ խփելով 15 գնդակ, իսկ այս տարի 13 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։ Նա 2011-ին դանիական «Ռանդերսից» տեղափոխվել «Կրասնոդար»։
|