Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 21 » UA-Футбол. Հենրիխ Մխիթարյանը 2012թ.-ի ՈւՊԼ լավագույն կենտրոնական կիսապաշտպան
16:37
UA-Футбол. Հենրիխ Մխիթարյանը 2012թ.-ի ՈւՊԼ լավագույն կենտրոնական կիսապաշտպան

UA-Футбол կայքի անցկացրած քվեարկության արդյունքներով, որով պետք է որոշվեր Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 2012թ.-ի լավագույն կենտրոնական կիսապաշտպանը, Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստՀենրիխ Մխիթարյանըայցելուների կողմից ստացել է ձայների 60%-ը և ճանաչվել իր դիրքի լավագույն ֆուտբոլիստ:

«Այցելուների ընտրությունը բավականին հեշտ է բացատրել: Հենրիխը, նախորդ մրցաշրջանում խաղալով հենակետային գոտում, այս տարի կենտրոնական, հարձակողական կիսապաշտպանի գոտում փայլեց նոր գույներով:

Միրչա Լուչեսկուից ազատ գործելու հնարավորություն ստանալով, Մխիթարյանը առաջին իսկ տուրից սկսած սկսեց գոլեր խփել և արդեն իր ակտիվում 17 խաղում 18 գնդակ է գրանցել: Նրա գերարդյունավետությունը ստիպել է առաջատար եվրոպական ակումբներին հետաքրքրվել հայ ֆուտբոլիստի ծառայություններով:

Միևնույն ժամանակ Հենրիխը դեռ աճելու տեղ ունի: Օրինակ, կարգով հավասար մրցակիցների դեմ խաղերում, Մխիթարյանն այդքան էֆֆեկտիվ չէ, որքան կարգով ավելի ցածր թիմերի դեմ հանդիպումներում»:

Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 217 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]