Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 24 » Վալենսիան ցանկանում է վարձակալել Կուենկային
00:29
Վալենսիան ցանկանում է վարձակալել Կուենկային

Իսաակ Կուենկան Բարսելոնայի կազմում դեռ չի հայտնվել այս մրցաշրջանում: Մայիսի 31 - ին վիրահատեցին նրա ծունկը և նա դեռ պատրաստ չէ խաղալ:

Սակայն, ինչպես երևում է, նրա ապաքինման գործընթացը մոտենում է ավարտին և կարճ ժամանակ անց նա կվերադառնա խաղադաշտ: Բայց դեռ պետք է տեսնել, թե նա դա որ թիմի կազմում կանի, քանի որ As - ը հաղորդում է, որ Կուենկան դեմ չէ վարձավճարով տեղափոխվել Վալենսիա:

 

Այդպիսով, նա ավելի շատ խաղաժամանակ կստանա, քան Բարսայում, որտեղ նա հիմնական կազմում տեղ գտնելու համար պետք է մրցակցի Տելյոյի, Վիլյայի, Պեդրոյի և Ալեքսիսի հետ: Վալենսիացիները ցանկանում են վարձակալել Կուենկային` մրցաշրջանի վերջում ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու իրավունքով:

 

Էրնեստո Վալվերդեն Իսաակ Կուենկային տեսնում է որպես Սոֆիան Ֆեգուլիին փոխարինող, ով առաջիկա ամիսներին Ալժիրի հավաքականի կազմում մասնակցելու է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը: Միակ բանը, որը երկմտանքի պատճառ է հանդիսանում վալենսիացիների մոտ, դա երիտասարդ հարձակվողի ֆիզիկական վիճակն է: Նա ընթացիկ մրցաշրջանում դեռ ոչ մի րոպե չի խաղացել:

 

Այդուհանդերձ, կա մի հանգամանք, որը մի փոքր հանգստացնում է Վալենսիային: Դա այն է, որ Կուենկայի վերականգման հարցերով զբաղվել է բժիշկ Ռամոն Կուգատը, ով ժամանակին հաջողությամբ ավարտին է հասցրել վալենսիացիներ Կանալեսի ու Մաթյոյի ապաքինումը:

 

Վալենսիան արդեն կապ է հաստատել Բարսայի և խաղացողի գործակալ Խոսեպ Մարիա Օրոբիտգի հետ: Կուենկան ցանկանում է կրկին ֆուտբոլ խաղալ և դա անել բարձր մակարդակով:

Կատեգորիա: Միջազգային ֆուտբոլ | Դիտումներ: 172 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]