Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային տեղափոխել են հիվանդանոց՝ քաղցկեղի կասկածանքներով, տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները:
43-ամյա մասնագետի մոտ հայտնաբերվել է թքագեղձերի քաղցկեղի կրկնություն, որը հեռացվել էր անցյալ տարվա նոյեմբերին: Այս պահին Վիլանովային վիրահատում են: «Բարսելոնան» այս կապակցությամբ ոչ մի պաշտոնական հայտարարություն դեռևս չի արել, սակայն բոլոր տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարվել անորոշ պատճառներով:
|