Կայքի մենյու |
| | |
|
Մեր հարցումը |
| | |
|
Չաթ |
|
| |
|
|
| | |
| Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 6 » Վիլյան մերժել է Արսենալին
19:35 Վիլյան մերժել է Արսենալին |
Վիլյան մերժել է Վենգերին որդու պատճառով
Դավիդ Վիլյան որոշել է ձմռանը չտեղափոխվել այլ ակումբ, որպեսզի լինի իր ընտանիքի կողքին, երբ լույս աշխարհ կգա իր որդին: Դավիդ Վիլյայի կինը` Պատրիսիան, հղի է: Նախատեսվում է, որ աստուրիացի հարձակվողի որդին լույս աշխարհ կգա փետրվարին: Հենց այդ պատճառով Վիլյան մերժել է Լոնդոնյան ակումբին:
"Նրա կինը հղի է և սպասվում է, որ տղան կծնվի փետրվարին, դա նրանց 3 - րդ երեխան կլինի: Դավիդը չի ցանկանում այդ ժամանակ բացակայել, ուստի տեղափոխությունը քիչ հավանական է թվում: Բայց Դավիդն իսկապես ցանկանում է հեռանալ, նա հիասթափված է և մի փոքր տխուր: Այստեղ նա իր լավագույն պահերը չի անցկացրել", - մեջբերում է Daily Star - ը, որը չի նշում այս խոսքերի հեղինակի անունը, հայտնելով միայն, որ այն ասել է խաղացողին մոտ կանգնած անձնավորություն:
Ավելի վաղ նշվում էր, որ Բարսելոնան պատրաստ է 16 մլն ֆունտի դիմաց ձմռանը բաց թողնել Վիլյային, իսկ ինքը` խաղացողը, ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից:
|
Կատեգորիա: Միջազգային ֆուտբոլ |
Դիտումներ: 191 |
Ավելացրեց: Администратор
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
| |
| | |
|