Մոլդովայի առաջնության 19-րդ տուրում «Շերիֆը» մրցակցի հարկի տակ 7:1 հաշվով ջախջախեց «Նիստրուին»:Հաղթող թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի թեկնածուԱրտյոմ Խաչատուրովը, ով 15-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: Միխայ Ստոյկիցայի թիմը վաստակած 50 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը` մոտակա մրցակցին գերազանցելով 8 միավորով: Հաջորդ տուրում թիմը դեկտեմբերի 2-ին սեփական հարկի տակ կընդունի «Տիրասպոլին»:
|